Խոշոր հրդեհ Դավիթաշենում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան

56

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 1 թաղամասի  ձորում խոշոր հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ 

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության Բիս1 աստիճան։ Տեղում աշխատում են նաև հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրվում է մոտ 2000 ք/մ խոտածածկ տարածք, թփուտներ և ծառեր։