Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքն է

Հանրահայտ ու սիրված երգիչներից Արտաշ Ասատրյանն ունի մեծ ու գեղեցիկ ընտանիք։ Նրա երեխաներն արդեն բավականին մեծ են, գրում է StarNews-ը:

Վերջերս Արտաշը ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք, որին հաջորդեց նաև իր ավագ որդու`Գրիշայի վերադարձը: Պատճառը`ընտանիքում սպասվող մեծ ուրախությունն է:

2 տարի առաջ Արտաշի դուստրը նշանադրվեց, որի երեկոյի գերշքեղ կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ:

Եվ ահա, նշանադրությունից 2 տարի անց Արտաշի դուստրը`Սյուզին ամուսնանում է: StarNews-ի տեղեկությամբ` Սյուզիի հարսանիքի համար ԱՄՆ-ից Երևան են ժամանել հարյուրավոր հյուրեր, ովքեր մասնակիցն են դառնալու այս սպասված արարողությանը:

Սիրված երգչի դուստրն ու ապագա ամուսինը մեծ շուքով և շքեղությամբ են պատրաստվում իրենց կյանքի կարևոր օրվան: