Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիտորնգ են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Մարտակերտի շրջանում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ են հասցրել 292,5 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ։