Պեկինում կայացել են Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարարի բանակցությունները. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Հոկտեմբերի 16-ին Պեկինում կայացել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Յիի միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացող իրավիճակի շուրջ։

Նախարարները մանրամասն քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերը՝ Կորեական թերակղզում կայունության պահպանման համատեքստում։

Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամի խնդիրները, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով այն լուծելու ջանքերը։