ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նորից Թել Ավիվում է, որտեղ, ինչպես սպասվում է, կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Իսրայելի կառավարության ռազմական վարչության անդամների հետ, տեղեկացրել է CNN-ը։
ԱՄՆ գլխավոր դիվանագետը Իսրայելում էր անցած շաբաթ, որպեսզի Բայդենի վարչակազմի աջակցությունը հայտնի Իսրայելին։
Բլինքենի վերադարձը երկուշաբթի օրը տեղի է ունեցել այն պահին, երբ ԱՄՆ-ն ձգտում է օգնել Գազայի ամերիկացի քաղաքացիներին անցնել պաշարված հատվածի միակ ելքով՝ Ռաֆահով դեպի Եգիպտոս։ ԱՄՆ-ն նաեւ աշխատում է տարածաշրջանային գործընկերների հետ, որպեսզի օգնի հասնել պատանդների (այդ թվում ամերիկացիների) ազատ արձակմանը։
Երկուշաբթի ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել էր որեւէ պայմանավորվածություն Ռաֆահ սահմանային անցումը բացելու մասին։
Կիրակի Բլինքենը խոստացել էր, որ անցումը «կբացվի», եւ որ ԱՄՆ-ն աշխատում է ՄԱԿ-ի, Եգիպտոսի, Իսրայելի եւ այլ երկրների հետ՝ օգնության ցուցաբերումը համակարգելու ուղղությամբ։