Հոկտեմբերի 18-19-ի ցերեկը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Երևան քաղաքում` հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 16-ի ցերեկը, 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև ամպրոպ։

Հոկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։