6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) իր կայքում։

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 11.35-ին: Էպիկենտրոնը գտնվել է 187,4 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալյասկայի Ադակ քաղաքից 65 կիլոմետր հյուսիս-արևմուտք։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։