Բաքվում ընթանում է Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով երկրորդ ապօրինի դատական նիստը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ Խաչատրյանի փաստաբան Նաթիգ Բեյբալաևը հրաժարվել է պաշտպանել Վագիֆ Խաչատրյանին՝ «առողջական խնդիրների պատճառով»։
Նոր պաշտպան է նշանակվել։ Նրան պաշտպանելու է Ռադմիլա Աբիլովան։
Նշվում է նաև, որ Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանին հայերեն բացատրել են նրա իրավունքները։