Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը բացառապես իր աթոռի պաշտպանության մասին էր. Արծվիկ Մինասյան

«Երեկ Եվրախորհրդարանի ամբիոնից իր ելույթի  առաջին րոպեները բացառապես իր աթոռի պաշտպանության մասին էր»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասել է «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Նա անգամ չի էլ խորշում, չի էլ գիտակցում կամ գիտակցելով հանդերձ չի էլ հասկանում, որ հայ ժողովրդի արժանապատվությանն էդ աստիճանի վիրավորող, վտանգող վարքագծով,  ուղղակի  աշխարհին  ծիծաղել է տալիս և արհամարհանքի  է բերում մեր ժողովուրդն ու մեր պետականությունը:

10 րոպե նա խոսում էր իր աթոռի, իր իշխանության պաշտպանության մասին: Ի՞նչ ժողովրդավարություն:

Երեկվա իրա հայտարարությամբ  էլ հիբրիդային պատերազմի մեջ մեղադրում է ժողովրդի ըմբոստ  հատվածին, ովքեր որ համաձայն չեն իրենց վարած քաղաքականության հետ, իրենց էս պարտվողական, հանձնվողական, հային ստորացնող քաղաքականության հետ:

Մենք երեկ լսեցինք մի մարդու խոսք այդ ամբիոնից, որը բացահայտ արհամարհում էր  մեզանից յուրաքանչյուրի  մտածողությունը, տեսածը, պատկերացրածը: Նա խոսում է 2021 թվականի ընտրությունների մասին, որը որ մուրճը ձեռքը, իր ամենաայլանդակ բառապաշարով, իր ճնշման լծակների օգտագորման քաղաքականությամբ՝ մարդկանց ուղղակի ահաբեկում էր և այդ մարդը խոսում է ժողովրդավարության մասին ու  հոտընկայս ծափ են տալիս էս ստախոսին :

Մեզնից է կախված շատ բան, մեզ ասած ես նկատի ունեմ հայ ազգից»,-ասել է Արծվիկ Մինասյանը: