Ե՞րբ սպասել առաջին ձյանը Հայաստանում

Երևանում՝ հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հոկտեմբերի 19-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է տեղումներ՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-6մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի և 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7, հոկտեմբերի 20-ի գիշերը՝ 6-10 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է անձրև։