Ուկրաինական «Public» հրատարակությունը հայտնում է Կիևի կողմից վերահսկվող Խերսոնում պայթյունների մասին։ Մանրամասներ չեն հաղորդվում։
Մինչ այս՝ ուկրաինական «Public» հեռուստաալիքը հայտնել էր Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում պայթյունների մասին։ Նիկոլաևի շրջանում ավիահարվածի մասին ահազանգ էր հայտարարվել։
Ինչպես նաև, ուկրաինական Strana.ua հրատարակությունը հայտնել է Սումի քաղաքում պայթյունների մասին։ Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սումի քաղաքի շրջանային ռազմական վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քաղաքում վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտը։