Ռուսաստանից երշիկի արտահանումը աճի պոտենցիալ ունի և կարող է հասնել 80 հազար տոննայի, գումարային հաշվարկով՝ 200 միլիոն դոլարի։
Նման հաշվարկ է արել Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությանը կից «Ագրոէքսպորտ» կենտրոնը։
2022 թվականին ռուսական երշիկի արտահանումը կազմել է 43,9 հազար տոննա (119,9 մլն․ դոլար)։
Հաշվետվությունում նշված է, որ երշիկի արտահանման առանցքային ուղղությունը մնում են ավանդական շուկաները՝ Ղազախստան, Ադրբեջան, Հայաստան։ Հեռանկարային են համարվում Պարսից ծոցի և Աֆրիկայի մի շարք երկրներ ու Չինաստանը։