Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր սպանվել է 22 լրագրող

Ավելի քան 20 լրագրողներ դարձել են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման զոհ, այս մասին հայտնել են լրագրողների պաշտպանության կոմիտեից:

Նշվել է, որ Գազայի հատվածում լրագրողները բախվում են հատկապես բարձր ռիսկերի, երբ լուսաբանում են հակամարտությունը Իսրայելի ցամաքային գործողությունների նախաշեմին և Իսրայելի կործանարար օդային հարվածների և էլեկտրաէներգիայի անջատումների լույսի ներքո:

Կոմիտեն նշում է, որ սպանված 22 լրագրողներից 18-ը պաղեստինցի էին, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի։

Բացի այդ, լրատվամիջոցների ութ աշխատակիցներ վիրավորվել են, ևս երեքը անհետ կորած են։