Մինչև 35 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների գազասպառողների, «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի գազամատակարարումը,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Ակունք բնակավայրի մի հատվածի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սունդուկյան, Կուրղինյան, Կնունյանց, Ճավճավաձե, Մուսայելյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

ժամը 12:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների գազասպառողների, «Ալգազ», «Աիսա», «Ս. Լ. Լ.- Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա բնակավայրերի, Ջերմուկ քաղաքի, Գնդևազ բնակավայրի, Վայք քաղաքի, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի, նշված շրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։