Ադրբեջանը տարբեր ուղղություներով զորավարժություններ սկսեց

Երկուշաբթի Ադրբեջանում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» եռօրյա համատեղ մարտավարական զորավարժությունները՝ Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ։

Դրանք, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, անցկացվում են երկրի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախիջևանում և իրենց վերահսկողությանն անցած տարածքներում, ներառված է մինչև 3000 անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա։