Երկուշաբթի կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերումը. Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Անհրաժեշտ է Հայաստանին հնարավորություն տալ պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, հայտարարել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն:

«Երկուշաբթի կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը», — ասել է նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: