Մակրոնը ժամանել է Իսրայել

Ֆրանսիայի նախագահը ժամանել է Թել Ավիվ՝ համերաշխություն հայտնելու Իսրայելին հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո, հայտնում է France24-ը։

Նախատեսվում են Ֆրանսիայի ղեկավարի հանդիպումները վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Իսրայել են ժամանել ԱՄՆ-ի նախագահը, Գերմանիայի կանցլերը և մի շարք այլ պաշտոնյաներ: