Ադրբեջանը չի պլանավորում գրավել Սյունիքը. Հաջիև

«Զանգեզուրի միջանցք» նախագիծն այլևս գրավիչ չէ Բաքվի համար. Ադրբեջանի նախագահի օգնական

«Politico»-ին տված հարցազրույցում Հիքմեթ Հաջիևը նաև ասել է, որ Բաքուն օրակարգից չի հանում «Զանգեզուրի միջանցք» նախագիծը։ Բայց այն հիմա գրավիչ չէ, քանի որ նման նախաձեռնություններ կարելի է մշակել Իրանի հետ։

«Նախագիծը դեռ սեղանին է, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ իսկապես շահագրգռված է դրանով», -ասել է Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի պլանավորում գրավել Սյունիքը։