Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լի Քեցյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, խորը կսկիծով տեղեկացա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան մասին։

Պարոն Լի Քեցյանի օրոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու չին ժողովուրդն ականատես են եղել աննախադեպ տնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան բոլորի սրտերում։

Հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն մաղթելով պարոն Լի Քեցյանի ընտանիքին և մերձավորներին»: