Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջան-Իրան ավտոմայրուղու և Արաքս գետի վրայով կամրջի կառուցման աշխատանքները շարունակելու միջոցառումների մասին:
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իրանի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհի և Արաքս գետի վրա կամրջի կառուցման աշխատանքները շարունակելու նպատակով՝ Ալիևի կարգադրությամբ պետբյուջեից հատկացվել է 14 միլիոն մանաթ։