Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք

Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում  Նոյեմբերի 1-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 09:30-13:00-ն կդադարեցվի  Եղեգնաձոր քաղաքի Ն.Մշեցու փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: