Հոկտեմբերի 29-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է դիմել Վանաձորի բնակիչ, 77-ամյա Հայաստան Ն․- և հայտնել, որ Գայի փողոցի 13 հասցեում գտնվող իր բնակարանի ավտոտնակից մուտք գործելու եղանակով անհայտ անձինք մտել են տուն, տակն ու վրա արել ողջ գույքը և այնտեղից կատարել գողութուն:
Հայաստան Ն.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Վանաձորի նոտարական գրասենյակում որպես նոտարի օգնական: