ՀՀ վարչապետի աշխատակազմին 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 24 մլրդ 572 մլն դրամ ծախս, որից 3,8 մլրդը կազմում են կապիտալ ծախսերը, իսկ ընթացիկ ծախսերի համար հատկացվելու է 20 մլրդ 770 մլն դրամ։
Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը մանրամասնեց, որ այն 4,7 մլրդ դրամով նախորդ տարվա համեմատ ավելի է։
Նախարարը հստակեցրեց, որ վարչապետի աշխատակազմը պլանավորել է հաջորդ տարի իրականացնել 11 ծրագիր։
Ֆինանսների նախարարը նաև տեղեկացրեց, որ նախագահի և Աժ աշխատակազմերի բյուջեն ևս հաջորդ տարի ավելացվելու է։