ԵՄ առաքելությունը հայտարարել է Հայաստանում լիարժեք գործառնական կարողության մասին

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է լիարժեք գործառնական կարողության մասին՝  Եղեգնաձորում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ շտաբ բացելուց հետո: Այս մասին առաքելությունը հայտնել է X սոցկայքի միկրոբլոգում:

Դրանում նաև նշվում է, որ փետրվարին առաքելության մեկնարկից ի վեր ավելի քան 1000 պարեկություն է իրականցվել Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: