Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ դռնփակ նիստի ժամանակ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ ձևավորվել է Արցախի պետականության պահպանման հանձնախումբը, վերջերս էլ երևանյան հյուրանոցներից մեկու տեղի է ունեցել հանձնախմբի առաջին նիստը, որին մասնակցել է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Դռնփակ նիստի վերաբերյալ հանձնախմբի համակարգող, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը որոշ փակագծեր բացեց:

— Բովանդակության մասին չեմ կարող արտահայտվել, բայց ասեմ, որ գործընթացներն անպայման լինելու են շարունակական։ Շատ հարցեր քննարկվեցին ու դեռ քննարկվելու են։ Սակայն մի շատ կարևոր խնդիր կա, որ մենք պետք է ֆիքսենք։ Այս գործընթացի շրջանակում որևէ մեկը չպետք է Արցախի մեր հայրենակիցներին դիտարկի որպես ներքաղաքական որոշ պրոցեսների ռեսուրս։ Սա շատ հստակ է։ Ինչ վերաբերում է իշխանությանը, որևէ մեկը, մասնավորապես՝ իշխանությունը, իրավասու չէ քննարկելու Արցախի սուբյեկտայնության հարցը, առավել ևս փակել Արցախի էջը։ Հիմա միայն ասեմ, որ ժողովրդի կողմից ստեղծված ու ձևավորված Արցախի Հանրապետությունը որևէ մեկը ուղղակի չի կարող լուծարել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում