Լավրովը զգուշացրել է մոտալուտ մեծ պատերազմի մասին

Արևմտյան քաղաքական գործիչները մեծ պատերազմ են հրահրում Մերձավոր Արևելքում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Գիտելիքների հասարակության» մարաթոնում՝ «Ռուսաստան» միջազգային ցուցահանդեսի և ֆորումի շրջանակներում։

«Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի», – ասել է նա:

Լավրովը նշել է, որ դա նկատվում է նաև Ուկրաինայում, իսկ նման քաղաքականության հետևանքը նույնն է՝ պետականության կորուստ կամ թուլացում։