Մոսկվան նոր հանդիպում է պատրաստում

Մոսկվան հաստատում է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ հետագա երկխոսության համար մոսկովյան հարթակ ապահովելու՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ մենք պայմանավորվենք նման միջոցառման ժամկետների մասին, ժամանակին այդ մասին կհայտարարենք»,- ասաց նա։