Սուրբ Ծննդյան սկանդալ Վրաստանում

Վրաստանում Սուրբ Ծննդին սկանդալ է ծագել Թբիլիսիի Սամեբայի գլխավոր տաճարում հայտնված Իոսիֆ Ստալինին պատկերող սրբապատկերի շուրջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Տաճարից տեսանյութ է հրապարակել Sovlab թիմի պատմաբան Գիորգի Կանդելակին։

«Մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, ընկերներ։ Ռուսական քարոզչության հերթական հաջողությունը տեղեկատվական պատերազմում. Վրաստանի անկախության կործանման նախաձեռնողին, հազարավոր հոգևորականների սպանողին ու խորհրդային տոտալիտար համակարգի ստեղծողին տեղադրել են է Սամեբայում սրբապատկերի վրա»,- նշել է նա։

Հայտնի չէ, թե երբ և ինչ հանգամանքներում է հայտնվել այս սրբապատկերը։

Միևնույն ժամանակ, Վրաստանի պատրիարքարանը հայտարարել է, որ նման պատկերներով սրբապատկերներում «ոչ մի առանձնահատուկ բան չկա»։

Վրաց պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, վարդապետ Անդրեյ Ջագմաիձեի խոսքով, սա Սուրբ Մատրոնայի սրբապատկերն է, ոչ թե Ստալինի։ Բացի այդ, կան նախադեպեր, երբ սրբապատկերների վրա պատկերված են «եկեղեցու մեծ հալածողները», օրինակ՝ Դիոկղետիանոսը, բայց դա չի նշանակում նրանց փառաբանում։

Ջամգաիձեն Ստալինին պատկերող պատկերագրության ռուսական հետքը անվանել է «երկրորդական խնդիր»։

Վրացական լրատվամիջոցները նշում են, որ 2008 թվականին Սանկտ Պետերբուրգի Սբ․ Արքայադուստր Օլգայի եկեղեցում հայտնվել էր «Երանելի Մատրոնան օրհնում է Իոսիֆ Ստալինին» վերնագրով նմանատիպ պատկեր։

Քննադատության ներքո վանահայր Եվստաթիոսը (Ժակով) սրբապատկերը տարավ իր տուն: Ավելի ուշ նմանատիպ պատկերը պարբերաբար հայտնվում էր ամբողջ Ռուսաստանի եկեղեցիներում, և ամեն անգամ դա բուռն արձագանք էր առաջացնում։