«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ գործարար Նարեկ Նալբանդյանն իր հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին «աշխատացրել և առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից»:
«Փաստը» դիմեց Նալբանդյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը. «Իրականում ոչ թե պարզապես հեռացրել, այլ վռնդել եմ աշխատանքից՝ խաբեության ու չարաշահումների համար, այնպես որ չվճարված աշխատավարձի մասին խոսք լինել չի կարող: Այդքանից հետո նշյալ անձնավորությունը դեռ երես ունի ու այստեղ-այնտեղ կեղծ տեղեկություններ է տարածում»: Նարեկ Նալբանդյանին հարցնում ենք՝ տարածվող մեկ այլ տեղեկության համաձայն՝ ինքը աշխատանքի դիմաց չի վարձատրել նաև «Գոլդեն Փելիս» (Eighty Eigth) հյուրանոցում «ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին»:
«Ոչ միայն հյուրանոցում, այլև ինձ պատկանող որևէ կազմակերպությունում երբեք դեռահաս չի աշխատել: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա հնարավոր չէ գտնել այնպիսի մեկին, որը աշխատած լինի իմ բիզնես կառուցվածքում ու վճարված չլինի, դա բացառվում է», — ասաց Նալբանդյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում