Սանկտ Պետերբուրգի նավահանգիստ Բելգիայից ժամանած սուրճի խմբաքանակում ավելի քան 1200 կգ կոկաին է հայտնաբերվել, գրում է News.ru-ն:
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ առգրավված թմրանյութի արժեքը սև շուկայում կազմում է ավելի քան 13 միլիարդ ռուբլի։
Կոկաինը եղել է սուրճի պարկերով բեռնարկղում, բեռը հասել է Անտվերպենից։ Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հոդվածով։