Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի Ուկրաինայում, վտանգ կա, որ նա կրկին ուժ կկիրառի. այս մասին ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերները և Եվրամիությունը պետք է միավորվեն և էլ ավելի մեծ ֆինանսավորում տրամադրեն Ուկրաինային այս ճգնաժամային պահին, որովհետև եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, մեծ վտանգ կա, որ նա կրկին ուժ կկիրառի», — ընդգծել է Ստոլտենբերգը: