Ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` պայքարի մեջ կմտնի 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: Վերջինս նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Մինչ այս Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է դարձել Գոռ Սահակյանը:
Կանանց 55 կգ քաշային կարգի պայքարում չեմպիոնի տիտղոսին է արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը: