Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ ժամանել է Գերմանիա։
Զելենսկի այս մասին հայտնել է X-ում:
«Ինձ համար երկու կարևոր օր է սկսվում՝ հանդիպումներ Գերմանիայում և Ֆրանսիայում գործընկերների հետ, նոր պայմանավորվածություններ, Մյունխենի անվտանգության համաժողով, Ուկրաինայի անվտանգության նոր ճարտարապետություն, ինչպես նաև նոր հնարավորություններ։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի պատերազմը հնարավորինս արագ ավարտվի ուկրաինական կողմի արդար պայմաններով և ապահովվի կայուն խաղաղություն», — գրել է նա: