Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (1-1) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում:

«Մեզ պատասխան հանդիպում է սպասվում։ 1-0-ը շատ բան չի նշանակում, նույնիսկ եթե հաճելի է հաղթել: Մենք շատ էինք փորձում գոլ խփել, բայց գիտեինք, որ խաղում ենք ուժեղ թիմի դեմ, որը լավ էր խաղում և պաշտպանվում:

Մենք Մադրիդ ենք գնում առավելությամբ, բայց նորից պետք է խաղալ հաղթանակի համար, կարծես այսօր գոլ չխփեցինք։

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի շարունակենք անցյալ տարվա մեր ճանապարհը. մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։