ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրելով. «Այս տանջված, մաշված,հաշված,արարքներից մարդու քաշված,բայց մեկ է միշտ արդի անտիկ: «Սիրում եմ քեզ»-ը ես կասեմ:
Կասեմ,դու ձև թափիր իբրև կյանքումդ առաջին անգամ լսում ես բայն այդ,որից հետո կա դերանուն կցված:
-Սիրում եմ քեզ… գուցե «Քեզ» ն էլ է ավելորդ ու խորթ հնչի ականջներիդ:Էլ ու՞մ ,եթե ոչ քեզ, կասե՞ս:
-Սիրում եմ: Վերջ: Չբացատրես, թե ու՞մ,ինչու՞, թե ե՞րբ, որտե՞ղ…
-Սիրում եմ : Քեզն էլ չեմ ասի…
Սպասիր հրաշքներին գալիք օրվա,վաղվա մեջ կլինի «Սիրում եմ Քեզ»ը»: