Կյանքից հեռացել է ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, այս մասին փետրվարի 28-ին Telegram-ում հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նա  94 տարեկանէր:

«Մահացել է զարմանալի և պայծառ մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը»,- գրել է նա։

Ռիժկովը ղեկավարել է խորհրդային կառավարությունը 1985-1991 թվականներին։ 2003 թվականից Բելգորոդի մարզից Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ է։ Ռիժկովին ՀՀ Ազգային հերոսի կոչում էր շնորհված: