Տեխասում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով նահանգի 60 շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել, ինչի մասին հատնել է նահանգապետ Գրեգ Էբոթը:
Ինչպես նշում է news.sky.com-ը, մի քանի բնակավայր տարհանվում են:
Նշվում է, որ հրդեհի գոտում կա գործարան, որտեղ հավաքվում և ապամոնտաժվում են ամերիկյան ատոմային ռումբերը։ Սկզբում այն անվտանգության նկատառումներից ելնելով փակել են, սակայն հետո այն վերսկսել է աշխատանքը:
Անբարենպաստ շոգ և չոր պայմանները, ինչպես նաև ուժեղ քամիները, պատճառ են դարձել, որ հրդեհները բռնկվեն և տագնապալի արագությամբ տարածվեն նահանգի խոտածածկ հարթավայրերում, սակայն իշխանությունները դեռ չեն պարզել հրդեհների առաջացման պատճառը: