Բիլբաոյի «Աթլետիկը» Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում սեփական հարկի տակ ընդունել է Մադրիդի «Ատլետիկոյին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման 13-րդ րոպեին «Աթլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը բացել է խաղի հաշիվը։ 42-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել է իսպանացի կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը։ Երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին, Գորկա Գուրուսետը երրորդ գնդակն է ուղարկել Յան Օբլակի դարպասը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումն ավարտվել էր «Աթլետիկի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Այդ հանդիպման միակ գոլը խփել էր հարձակվող Ալեքս Բերենգերը։
Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքում բասկյան ակումբը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Մալյորկայի» հետ։ Եզրափակիչը կկայանա ապրիլի 6-ին Սևիլիայում՝ Օլիմպիկո դե Սևիլյա մարզադաշտում, և կմեկնարկի ժամը 22:00-ին: Իսպանիայի գավաթի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է։