Չեմ կարող հաստատել Կիլիան Մբապեի հեռանալը․ ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ասել է, որ դեռ չի կարող հաստատել հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալու մասին տեղեկությունը։

«Չեմ կարող հաստատել Կիլիան Մբապեի հեռանալը, ակումբն է միշտ նման բաներ հայտարարում։

Նա գործող պայմանագիր ունի, բայց մենք ապագայի ծրագրեր ենք կազմում»,- ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Փետրվարի 15-ին տեղեկություն հայտնվեց, որ Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանը տեղեկացրել է առաջիկա ամառ ազատ գործակալի կարգավիճակով ակումբից հեռանալու իր որոշման մասին։

Աղբյուր  ArmSport.am