ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կուսակցություն է հիմնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ մեկ ամիս առաջ նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ղեկավարած «Համահայկական ճակատ» շարժումը, մեր ունեցած տեղեկություններով, շուտով կհայտարարի կուսակցություն դառնալու մասին:

Հավելել էինք, որ Կարապետյանի «ճամբարից» ժամկետները ճշտել չէր հաջողվել: Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ իսկապես Արշակ Կարապետյանը շուտով կուսակցություն կհիմնադրի։ Կուսակցությունը կրելու է շարժման անվանումը` «Համահայկական ճակատ»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, հիմնադիր համագումարը տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 18։00ին Armenia Marriott հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում։

Որպես «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադրման պատճառ՝ նշվում են շարժման նկատմամբ հայ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը, քաղաքական պայքարի փուլ մտնելու պատրաստակամությունը և շարժմանն աջակցող և անդամագրված հազարավոր քաղաքացիների առաջարկները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում