Եթե ձեզ գրում է ձեր ընկերը, թե իր հաշիվը կոտրել են, արգելափակել են, ենթադրենք 12 այլ ֆոյսբուքյան հաշվի կամ Gmail-ի հետ և խնդում է, որ ձեր գաղտնաբառը, կամ կոդն ուղարկել և այլն, այն նշանակում է միայն մի բան, որ ձեր ընկերոջ հաշիվն էլ են կոտրել: Այս մասին ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում տրապարկված տեսանյութում։
«Ձեզանից կվերցնեն գաղտնաբառը կամ կոդը և ձեր անունից այն կուղարկեն մյուս ընկերներին։ Չանեք նման բան»,- ընդգծել է Մարտիրոսյանը՝ զգուշացնելով որ նման դեպքերը շատացել են։
Նա նաև նշել է, որ շատ են դեպքերը, երբ նամակ է գալիս, որ ինչ-որ մեկը մրցույթի է մասնակցում ու խնդրում է իր օգտին քվեարկել, «լինքեր են ուղարկում, ասում են, որ մի կոդ կգա, պետք է այդ կոդը իրեն տալ, և երբ այն տալիս են, ապա տվյալ անհատի հաշիվը գողանում են»։
«Կարճ ասած, կոդերը ոչ մեկին մի տվեք, ծանոթ կլինի, թե նույնիսկ տանեցիներ»,- ընդգծել է Մարտիրոսյանը։