«Սևիլիայի» և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշի փաստաբանները 1 միլիոն եվրոյի չափով գրավ են վճարել, ինչի արդյունքում բրազիլացի ֆուտբոլիստն ազատ է արձակվել մինչև դատարանի՝ բողոքարկման վերաբերյալ վերջնական վճիռը: Ալվեշը 14 ամիս անցկացրեց կալանքի տակ,, հաղորդում է Marca-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալվեշի ընտանիքը մտադիր է 1 միլիոն եվրոյի վարկ վերցնել, որն անհրաժեշտ է դատարանում գրավի դիմաց։
Փետրվարի 22-ին Բարսելոնայի դատարանը 40-ամյա Ալվեշին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ 2022 թվականին Կատալոնիայի մայրաքաղաքի գիշերային ակումբում աղջկան բռնաբարելու գործով։ Բացի այդ, բրազիլացուն պարտավորեցրել էին տուժողին 150 հազար եվրո վճարել որպես բարոյական փոխհատուցում։
Աղբյուր ArmSport.am