4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել 

Եգիպտացի եւ գերմանացի հնագետ գիտնականները, Գերմանական հնագիտական իսնտիտուտի մասնակցությամբ իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերել են 4300 տարեկան, չափազանց լավ պահպանված, ըստ ամենայնի, մեծահարուստ մարդու պատկանող դամբարան։ Դամբարանը գտնվում է մայրաքաղաք Կահիրեից 33 կմ դեպի հարավ՝ Դահշուրում։ Այս մասին հայտնում են եգիպտական պաշտոնական աղբյուրները։ Դամբարանի ներսում հայտնաբերվել են հին եգիպտական կյանքն ու կենցաղը պատկերող որմնանկարներ՝ նավեր՝ Նեղոս գետի վրա, շուկայի առեւտրականներ եւ այլ տեսարաններ։

Հիերոգլիֆային գրությունների վերծանումից, որոնք եղել են դամբարանի պատերին, պարզվել է, որ այն պատկանում է Սենեբ-Նեբ-Աֆ անունով մարդու եւ նրա կնոջը, որի անունը եղել է Իդեթ։ Իդեթը եղել է Խաթխոր հին եգիպտական աստծո տաճարի քրմուհի, եւ մի քանի վարչական պաշտոն է զբաղեցրել փարավոնի պալատում։ Գիտնականները նշում են, որ Սենեբն ու Իդեթը եղել են Պեպ 1-ին փարավոնի պալատի աստիճանավորներ, ապրել են մոտ 2310-2260 թթ ՔԱ։ Այդ ժամանակներում դեռ բուրգեր կառուցելը եղել է ընդունված, սակայն Գիզայի բուրգերի համեմատությամբ, ավելի փոքր չափսեր են ունեցել։ Գիտնականները նշել են, որ պեղումներն ավարտված չեն եւ դեռ չեն հայտնաբերվել Սենեբի եւ Իդեթի մումիաները։