Դոլարը թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է 388.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.11 դրամ (նվազել է 1.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.90 դրամ (նվազել է 1.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.21 դրամ (նվազել է 0.05 դրամով):