Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանի ներքաղաքական վիճակը բավական լարված է, իսկ քպական պատգամավորները միմյանց հերթ չտալով քարկոծում են Սրբազան շարժումը, քպական պատգամավորներից մեկը ցուցահանդես է բացել:

Խոսքը պատգամավոր Դավիթ Դանիել յանի մասին է, որը, պատգամավոր լինելուց զատ, նաև նկարիչ է: Նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մայիսի 15-ին կայացել է «Վերածնունդ» խորագրով իր անհատական ցուցահանդեսի բացումը Մոսկվայում: Ի դեպ, պատգամավորը շտապել է հավելել, որ ինքն արդեն Հայաստանում է, իսկ կտավները ցուցադրվելու են Մոսկվայում մինչև հունիսի 15-ը:

Հավելենք, որ Դանիել յանի ևս մեկ անհատական ցուցահանդես 2023 թ. հոկտեմբերին էր եղել, դարձյալ Մոսկվայում, այդ անգամ՝ ВДНХ-ում: Իսկ անցած տարվա հուլիսի 30-ին Փարիզում պատգամավոր նկարիչը մասնակցել էր Holy Art Gallery-ի կազմակերպած միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով իր հեղինակած կտավները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում