Թուրքիայում երկրաշարժ է եղել

Մայիսի 27-ին Թուրքիայի արևմտյան հատվածում 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Թուրքիայի` Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տեղեկություններով` այն զգացվել է Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանում՝ Մարմարա ծովի մերձակայքում:

Այլ մանրամասներ հայտնի չեն։