«Անունս լսելով՝ սկսեց պատմել Տիգրան Մեծի մասին». Տիգրան Արզաքանցյանը իր և Դալայ Լամայի հարաբերությունների մասին

Տիգրան Արզաքանցյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է .

Ինձ բախտ է վիճակվել ծանոթանալ այս լուսավոր մարդու հետ՝ XIV Դալայ Լաման, մենք հանդիպեցինք ԱՄՆ-ում ու մտերմացանք: Անսպասելի հայտնություն էր «Հայոց պատմության» նրա խոր իմացությունը, մեր ամենշաբաթյա հանդիպումների ժամանակ ինձ պատմում էր Մովսես Խորենացու Հայոց պատմության իր համար կարևոր դրվագները, Արտաշիսյան թագավորների իր ընկալումը: Անունս լսելով՝ սկսեց պատմել Տիգրան Մեծի մասին: Եւ ասում էր, որ կուզենար գալ Հայաստան, որպեսզի այցելեր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան և անձամբ տեսներ մեր ձեռագիր մատյանները: Իմ կյանքի ամենաթանկ ձեռքբերումը լավ մարդկանց հետ ընկերություն հաստատելն է ու ամենակարևորը, պահպանելը: Մենք մինչև հիմա շնորհավորում ենք միմյանց կարևոր տոների առիթով և անհրաժեշտության դեպքում՝ խորհրդակցում: