Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

 Հանրապետության տարածքում մայիսի 31-ին, հունիսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

 

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում և՛ մայիսի  31-ին, և՛ հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մայիսի 31–ի գիշերը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +31…+34 աստիճան։