IDBank-ի ֆինանսավորմամբ հունիսմեկյան միջոցառումներ են անցկացվել

IDBank-ը հունիսի 1-ին տոն է պարգևել Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Կարմիր գյուղ, Սարուշեն, Կարմիր Շուկա, Խերխան, Քարահունջ գյուղերից 220 երեխայի համար կազմակերպվել է այց Ստեփանակերտ, որտեղ փոքրիկները Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մանկական ներկայացում են դիտել։ Այնուհետև երեխաները անակնկալ նվերներ են ստացել։

Ծրագիրն իրականացվել է IDBank-ի ֆինանսավորմամբ։ Նախաձեռնությունը պատերազմից հետո Սարուշենում հաստատված Վաչե Վարդանյանինն է, ում խոսքով պատերազմից հետո երեխաներն աջակցության կարիք ունեն։ «Ի սկզբանե նախատեսված էր անակնկալ մատուցել 100 երեխայի, սակայն աստիճանաբար սկսեցին դիմել տարբեր գյուղերից, և արդյունքում IDBank-ը 200-ից ավել երեխաների տոն պարգևեց։ Հատկանշական է, որ իմ ֆեյսբուքյան գրառումից րոպեներ անց արձագանքեցին IDBank-ի աշխատակիցները։ Որքանով տեղյակ եմ, բարեգործական միջոցառմանը մասնակցել է ինչպես Բանկի անձնակազմը, այնպես էլ Բանկը»,- ասել է Վաչե Վարդանյանը։

IDBank-ի ֆինանսավորմամբ մյուս միջոցառումը կրկին Արցախում է մեկնարկել, սակայն շարունակվելու է նաև Սյունիքում։ «Երգով ու սիրով» խորագրի ներքո անցկացվող «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ն անցկացվող փառատոնը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի փոքրի երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի կողմից։ Ծրագիրն ընդգրկում է Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների և հարակից Խնձորեսկ և Շինուհայր գյուղերի, Ստեփանակերտի և Մարտունու գործող երգչախմբերի երեխաներին։

«Որոշեցինք նախաձեռնել այս փառատոնն ի հեճուկս բոլոր դժվարությունների, նաև՝ շնորհիվ նման միջոցառումների կարևորությունը գիտակցող կազմակերպությունների, ինչպիսին IDBank-ն է։ Բիզնեսի դերն ընդհանրապես շատ մեծ է մշակույթի, գիտության, կրթության զարգացման գործում։ Երգով լինի, թե խոսքով, ուշադրությամբ, ջերմությամբ պիտի փորձենք ուժ ու հույս տալ մարդկանց, որոնք ծանրագույն օրեր են ապրել և ապրում», — նշել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։

Բանկում հայտնել են, որ նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Нет описания.

Нет описания.

Нет описания.