Կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում և Արցախում

Հանրապետության տարածքում հունիսի  5-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան է, 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

 

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հունիսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունիսի 5–ի գիշերը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +28…+30 աստիճան։